ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Կառավարությունը գումար է հատկացրել զինծառայողների բուժումն արտերկրում կազմակերպելու նպատակով

Կառավարությունը գումար է հատկացրել զինծառայողների բուժումն արտերկրում կազմակերպելու նպատակով
24.11.2016 | 23:23

Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Գումարը նախարարությունը կփոխանցի Մ. Պետրոսյանին ուղեկցող անձի (ծնողի) բանկային հաշվեհամարին: Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ պաշտպանության նախարարությանը գումար կհատկացվի մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած Աշոտ Գրիգորյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով: Զինծառայողների բուժումը ԳԴՀ-ում և ՌԴ-ում իրականացնելու վերաբերյալ դրական եզրակացություններ է տվել ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը:

Դիտվել է՝ 772

Մեկնաբանություններ